Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Իսրայելի Քնեսեթը սահմանել է մահապատիժ ահաբեկչական գործունեության համար

Ռաֆիկ Կիրակոսյան, March 31, 2026

Իսրայելի խորհրդարանը, Քնեսեթը, ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է մահապատիժ սահմանել Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների համար, որոնք ռազմական դատարանների կողմից դատապարտվել են ահաբեկչական գործունեության կասկածանքով։

Այս մասին հայտնում են լրատվական կայքերը՝ վկայակոչելով Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի հրապարակումը սոցցանցերում։ Նախարարը նշել է, որ օրինագիծը, որը ներկայացվել է նրա ղեկավարած «Օցմա Յեհուդիթ» (Հրեական ուժ) ծայրահեղ աջ կուսակցության կողմից, հիմնովին փոխում է երկրի օրենսգիրքը։

«Պատմությունը գրված է։ Մենք խոստացանք, և մենք պահեցինք մեր խոսքը։ Ահաբեկիչների համար մահապատիժի մասին օրենքը ներառվել է Իսրայել պետության օրենսգրքում», – գրել է Բեն Գվիրը։

Օրինագիծը ընդունվել է 62 «կողմ» և 48 «դեմ» ձայներով՝ 12-ժամյա քննարկումներից հետո։ Ըստ նոր օրենսդրության՝ ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար դատապարտված պաղեստինցիներին կենթարկվի մահապատիժ, որի կիրառման հիմնական ձևը կախաղանն է։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes