Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Իրանի դեմ ագրեսիայի սկզբից ի վեր Ռուսաստան է վերադարձել 327 ռուսաստանցի

Ռաֆիկ Կիրակոսյան, March 28, 2026

Իրանի դեմ սկսված ամերիկա-իսրայելական ագրեսիայի շրջանակում Ռուսաստան է վերադարձել 327 Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում։

Դիվանագիտական առաքելության տեղեկացմամբ՝ մարտի 27-ին, ռուս դիվանագետների և հայաստանյան ներկայացուցիչների համակարգված ջանքերի արդյունքում, Բուշերի ատոմակայանից տարհանված և Իրանից Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով Հայաստան ժամանած «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի 164 աշխատակիցը վերադարձել է հայրենիք։

«Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած ռուսների հետ մեկտեղ տարհանվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ»,- նշում են դեսպանատնում։ Այնտեղ նաև շնորհակալություն են հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի աշխատակիցների արագ մուտքի համար։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes