Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

ՆԳ նախարարն ընդունել է Կատարի նորանշանակ դեսպանին

Ռաֆիկ Կիրակոսյան, March 31, 2026

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինի հետ։

Նախարար Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հայտնել իր վստահությունը, որ երկու երկրների ՆԳՆ-ների համագործակցությունը նրա գործունեության ընթացքում կառաջնորդվի նոր, ավելի արդյունավետ ուղիներով։

Հանդիպման ընթացքում դեսպան Ալ-Սուլայթինը նշել է, որ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաապահով պետություններից մեկը, որտեղ ինքն իրեն անվտանգ է զգում։ Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի Պետությունը միջազգային վարկանիշային ցուցանիշների համաձայն, մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների ցանկում, ինչը ստեղծում է հզոր հիմք՝ երկու երկրների ՆԳՆ-ների միջև համագործակցությունը զարգացնելու համար։

Կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հեռանկարային ուղղություններ։ Զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովման, աղետների ռիսկի կառավարման և դրանց դիմակայունության բարձրացման ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը հատկապես շեշտվել է որպես առաջնահերթություն։ Բացահայտվել են նաև համագործակցության հնարավորություններ վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցում։

Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի ծառայողների մասնագիտական վերապատրաստման հարցերին։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կատարի Պետության Կիբեռակադեմիայում Հայաստանի ոստիկանների համար մասնագիտական կուրսերի կազմակերպման հնարավորությանը։

Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով ընդլայնելու համար։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes