Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Միջերկրական ծովից Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն

Սերոբ Աբրահամյան, January 30, 2026

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոմետերոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ միջերկրական ծովից առաջացած նոր ցիկլոնը մոտենում է Հայաստանին և կմնա երկրում մինչև փետրվարի 4-ը։

Ըստ փոխտնօրենի՝ ցիկլոնը կբերի օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Վերջին 4-5 օրերի ընթացքում արարատյան դաշտում սառը օդը լճացել է։ Սակայն հունվարի 31-ի երեկոյից մինչև փետրվարի 3-ը Հայաստանում, այդ թվում՝ Երևանում, ջերմաստիճանը կբարձրանա մոտավորապես 7-8 աստիճանով։

Նա նաև նշել է, որ վաղվա երեկոյից մինչև փետրվարի 4-ը երկրի շրջաններում սպասվում են տեղումներ, որոնք հիմնականում կլինեն ձյուն։ Լեռնային շրջաններում կաճեն քամու պոռթկումները՝ մինչև 17-20 մ/վրկ, ինչպես նաև սպասվում են ցածր հորիզոնական տեսանելիությամբ ձնաբքեր։

Սոցիում

Post navigation

Previous post
Next post
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes