Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

ՀԱՊԿ-ն արձագանքել է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին ստեղծված իրավիճակին

Ռաֆիկ Կիրակոսյան, February 27, 2026

ՀԱՊԿ-ի քարտուղարությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Կազմակերպությունը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ և համարում է, որ միակ ճիշտ լուծումը հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումն է։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ միջազգային լրատվամիջոցներ հաղորդել են Պակիստանի և Աֆղանստանի զինված ուժերի միջև սահմանին տեղի ունեցած բախումների մասին։

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ Պակիստանը «բաց պատերազմ» է սկսել Աֆղանստանում իշխանության գլխին գտնվող «Թալիբան» շարժման հետ։ Նրա խոսքով՝ «Թալիբանը» Աֆղանստանը վերածել է «Հնդկաստանի գաղութի», երկրում հավաքել է «ահաբեկիչների ողջ աշխարհից» և սկսել է «արտահանել» ահաբեկչություն, ինչպես նաև զրկել է իր ժողովրդին հիմնարար իրավունքներից։

Հաղորդումների համաձայն՝ բախումները տեղի են ունենում Աֆղանստանի Նանգարհար, Նուրիստան, Կունար, Հոսթ, Պակտիա և Պակտիկա սահմանամերձ նահանգներում, ինչպես նաև Դուրանդի գծի մոտ՝ Քաբուլի կողմից չճանաչված սահմանին։

The Afghan Times-ի տեղեկությունների համաձայն՝ պակիստանցի զինվորների զոհերի թիվ հասել է 55-ի, ոչնչացվել է 15 պակիստանցի սահմանային կետ։

Ի պատասխան՝ Աֆղանստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է պատասխան գործողություններ ձեռնարկելու մասին՝ ի պատասխան Պակիստանի կողմից Աֆղանստանի օդային տարածքի խախտման և վերջին ավիահարվածների ընթացքում կանանց և երեխաների սպանությանը։

Իր հերթին, Պակիստանի վարչապետի՝ արտասահմանյան լրատվամիջոցների հետ կապերի գծով մամուլի քարտուղար Մոշարաֆ Զաիդը հաղորդել է, որ դիմակայության հետևանքով զոհվել է 133 աֆղան թալիբ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։ Նրա խոսքով՝ ոչնչացվել է աֆղան թալիբների 27 դիրք, ևս 9-ը գրավվել է։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes