Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անհապաղ ազատ արձակումը

Մարգար Տեր-Գրիգորյան, March 16, 2026

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հրապարակել է հայտարարություն, որում խիստ դատապարտում է Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող արշավը և պահանջում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անհապաղ ազատ արձակումը։

Համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը նշում է, որ Բագրատ արքեպիսկոպոսի դեմ սանձազերծված գործընթացը իրականում ոչ թե իրավական, այլ նենգ ու էժանագին քաղաքական ահաբեկչություն է, որը կազմակերպվել է պետական լծակներ ունեցողների կողմից։

Ըստ նրա՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հոգևորական է, որը մեր ազգի ամենահրատակավոր օրերին՝ արյան, կորուստների և պետական նվաստացման ժամանակներին, գիշեր ու ցերեկ կանգնած էր ժողովրդի կողքին։ Հենց այս անկոտրում տեսակն ու ճշմարտությունը ճակատին ասելու համար էլ նա այսօր դարձել է գլխավոր թիրախ։

Հարություն Աղա-Սարգսյանը նաև նախազգուշացնում է, որ պետք չէ խաբվել կեղծ իրավական փաթեթավորումներով, քանի որ այստեղ օրենք ու արդարադատություն չկա։ Ըստ նրա՝ գործում է միայն վախկոտ և երկիրը կործանման տանող ուժի կեղտոտ պատվեր, որի նպատակն է բանտել ու լռեցնել այն ձայնը, որը մերկացնում է այդ ուժի ապազգային էությունը։

Համահայկական խորհրդի հայտարարությունում նշվում է, որ Բագրատ արքեպիսկոպոսի ազատազրկված պահելը բացահայտ ահաբեկչություն է Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսի և յուրաքանչյուր հայի արժանապատվության դեմ։ Ըստ խորհրդի՝ նման գործողությունները պետական մակարդակով իրականացվող հոգևոր ցեղասպանություն են, որն իրականացվում է թշնամու ծափահարությունների ներքո։

Հայտարարության մեջ կոչ է արվում Հայաստանի և Սփյուռքի ողջ հայությանը դուրս գալ թմբիրից, քանի որ այս իրավիճակում լռելը համարվում է դավաճանություն։ Ըստ խորհրդի՝ Հայոց Եկեղեցին կոկորդի ոսկոր է այն ուժերի համար, որոնք պահանջում են հավատք, պատիվ ու պատասխանատվություն՝ արժեքներ, որոնք այդ ուժերը վաղուց ուրացել են։

Վերջում Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վերստին հիշեցնում է, որ Հայոց Եկեղեցին լռեցնելու փորձ անողները դատապարտված են պատմության և բարոյականության անվերադարձ մերժմանը։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes