Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության ընդլայնման հեռանկարները քննարկվել են Փարիզում Ռաֆիկ Կիրակոսյան, February 12, 2026 Փետրվարի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական բնույթ ունեցող բազմաոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները։ Նշվել է, որ այդ համագործակցությունը հիմնված է հայ-ֆրանսիական բարեկամության ամուր հիմքերի վրա։ Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես այդ համագործակցության ամրապնդման հիմնական գործիք, և ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի Ազգային ժողովների միջև ձևավորված սերտ կապը։ Զրույցի ընթացքում տեղի է ունեցել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ մտքերի փոխանակում։ Դեսպան Խաչատրյանը Բրունո Ֆուքսին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Վաշինգտոնյան համաձայնությունների մասին, ինչպես նաև այդ համաձայնությունների շրջանակներում իրականացվող TRIPP նախագծի ընթացքը։ Միջազգային