Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Հայաստանի և հարևան երկրների ճանապարհների վիճակը՝ 2024 թվականի մարտի 13-ի դրությամբ

Սերոբ Աբրահամյան, December 27, 2025

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ մարտի 13-ի առավոտյան Հայաստանի տարածքում գործող ավտոճանապարհների մեծ մասը անցանելի է։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Տեղում է ձյուն Վարդենյաց լեռնանցքում, ինչպես նաև Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Չարենցավանի և Հրազդանի տարածաշրջաններում։ Ձյուն տեղում է նաև Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հարևան երկրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Վրաստանում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Սոցիում

Post navigation

Previous post
Next post
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes