Հայաստանի իշխանությունների անկարողությունը՝ հակազդելու ադրբեջանական նարատիվներին Մարգար Տեր-Գրիգորյան, March 31, 2026 Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց համառ քաղաքականությունը՝ բոլոր հնարավոր միջազգային հարթակներում առաջ մղելով Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ «ցեղասպան և հանցագործ» բնութագրումներ։ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի՝ 1918 թվականի իրադարձությունների վերաբերյալ այսօրվա հայտարարությունները դրա վառ ապացույցն են։ Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չեն կանգնելու և շարունակելու են իրենց հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ քարոզչություն իրականացնելու ուղղությամբ։ Այս իրավիճակում, սարսափելի է նաև այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում և չեն էլ կարող արդյունավետորեն հակազդել ադրբեջանական այս սուտ և կեղծ նարատիվներին։ Պատճառը պարզ է՝ նրանք գործում են միակողմանի զիջումային տրամաբանությամբ՝ զեղչելով սկզբունքներն ու սկզբունքայնությունը, ինչն էլ, ցավոք, այսօրվա իշխանության թուլության հիմնական դրսեւորումներից է։ Այս հարցում ակնհայտ է իշխանափոխության անհրաժեշտությունը։ Հունիսի 7-ին հայ ժողովրդի ազատ կամարտահայտության հիման վրա սպասվող իշխանափոխությունը, ինչպես նաև Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից ձևավորվելիք կառավարությունը, կարող են կարճ ժամանակում ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը և արդյունավետ կերպով հակազդել Ադրբեջանի սուտ և կեղծ քարոզչությանը։ Ուժեղ խաղաղությունը հաստատվում է հաստատուն և ուժեղ ինքնությամբ։ Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ որպես «վարչապետ՝ հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից, քանի որ կարծում է, որ պետք է գնալ արդար իրականության հետևից»։ Խոսելով այն մասին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ են իրականացվել Ադրբեջանի կողմից, Փաշինյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, վնասակար է համարում «էթնիկ զտումներ» հռետորաբանությունը։ Քաղաքական