Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերի հետ

Ռաֆիկ Կիրակոսյան, December 26, 2025

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ դեկտեմբերի 24-ին և 25-ին կազմակերպության ներկայացուցիչների թիմը, որի մեջ ներառված էր նաև բժիշկ, այցելել է Ադրբեջան։

Այս այցի ընթացքում մեր թիմը տեսակցել է պաշտոնական տվյալներով Ադրբեջանում պահվող բոլոր հայերի հետ։ Տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, մեր ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց իրենց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները։

Ադրբեջանի իշխանությունների հաստատած տվյալներով՝ Բաքվում գտնվում է 23 հայ գերի, որոնցից 8-ը Արցախի նախկին և գործող ղեկավարության ներկայացուցիչներ են։ Իրավապաշտպանների կարծիքով՝ իրական գերիերի թիվը շատ ավելի բարձր է։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes