Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել զոհված առաջնորդի որդին

Ռաֆիկ Կիրակոսյան, March 9, 2026

Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրվել զոհված գերագույն առաջնորդ Ալի Սեյեդ Խամենեիի որդին՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին։

Ըստ երկրի սահմանադրության՝ գերագույն առաջնորդի ընտրության լիազորություն ունի 88 անդամներից բաղկացած Փորձագետների խորհուրդը։ Այս ընտրությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 37 տարի Իրանը ղեկավարած Ալի Սեյեդ Խամենեին զոհվեց փետրվարի 28-ին Թեհրանին ուղղված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով։

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հետապնդելու է Իրանի գերագույն առաջնորդի ցանկացած իրավահաջորդի։

Իր հերթին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը «երկար չի դիմանա»՝ առանց ԱՄՆ-ի հավանության։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes