Իսրայելի Քնեսեթը սահմանել է մահապատիժ ահաբեկչական գործունեության համար Ռաֆիկ Կիրակոսյան, March 31, 2026 Իսրայելի խորհրդարանը, Քնեսեթը, ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է մահապատիժ սահմանել Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների համար, որոնք ռազմական դատարանների կողմից դատապարտվել են ահաբեկչական գործունեության կասկածանքով։ Այս մասին հայտնում են լրատվական կայքերը՝ վկայակոչելով Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի հրապարակումը սոցցանցերում։ Նախարարը նշել է, որ օրինագիծը, որը ներկայացվել է նրա ղեկավարած «Օցմա Յեհուդիթ» (Հրեական ուժ) ծայրահեղ աջ կուսակցության կողմից, հիմնովին փոխում է երկրի օրենսգիրքը։ «Պատմությունը գրված է։ Մենք խոստացանք, և մենք պահեցինք մեր խոսքը։ Ահաբեկիչների համար մահապատիժի մասին օրենքը ներառվել է Իսրայել պետության օրենսգրքում», – գրել է Բեն Գվիրը։ Օրինագիծը ընդունվել է 62 «կողմ» և 48 «դեմ» ձայներով՝ 12-ժամյա քննարկումներից հետո։ Ըստ նոր օրենսդրության՝ ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար դատապարտված պաղեստինցիներին կենթարկվի մահապատիժ, որի կիրառման հիմնական ձևը կախաղանն է։ Միջազգային