Արմավիրի մարզի Փարաքար համայնքին վերադարձվել է 0.2 հեկտար հողամաս Սերոբ Աբրահամյան, February 24, 2026 Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի վերաբերյալ կոռուպցիայի դեմ պայքարի դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Ինչպես հայտնի է, 2025 թվականի հուլիսի 16-ին կոռուպցիայի դեմ պայքարի դատարան է ներկայացվել միջնորդություն՝ պետական շահերի պաշտպանության իր լիազորությունների շրջանակներում, աճուրդը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու խնդրանքով։ Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել է գլխավոր դատախազության հայցը։ Ըստ որոշման՝ անվավեր է ճանաչվել 2018 թվականի օգոստոսի 17-ին կայացած 0.2 հեկտար հողամասի վաճառքի աճուրդը։ Այս որոշման հետևանքով անվավեր է ճանաչվել նաև Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և մեկ անհատի միջև 2018 թվականի օգոստոսի 22-ին կնքված անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցման պայմանագիրը։ Այսպիսով, Փարաքար համայնքին վերադարձվել է իրեն պատկանող 0.2 հեկտար հողամասը։ Սոցիում